Հայտնի են բրիտանական BAFTА կինոմրցանակաբաշխության հաղթողները

Լոնդոնում տեղի է ունեցել BAFTA 79-րդ կինոմրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր ինտրիգը ծավալվել է «Լավագույն դերասան» անվանակարգի շուրջ։ Հաղթանակի համար պայքարում էին Լեոնարդո ԴիԿապրիոն («Պայքար պայքարից հետո») և Թիմոթի Շալամեն («Հրաշալի Մարթի») ֆիլմերի համար, ինչպես նաև Իթան Հոուքը («Կապույտ լուսին»), Մայքլ Բ. Ջորդանը («Մեղավորները») և Ջեսի Պլեմոնսը («Բուգոնիա» ֆիլմերի համար)։ Այնուամենայնիվ, հաղթանակը բաժին է հասել բրիտանացի Ռոբերտ Արամայոյին՝ «Ես հայհոյում եմ» ֆիլմում իր աշխատանքի համար։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ջեսի Բաքլին՝ «Համնետ» ֆիլմում իր դերի համար:
2026 թվականի BAFTA մրցանակի դափնեկիրների ամբողջական ցանկը՝
Լավագույն ֆիլմ - «Պայքար պայքարից հետո»
Լավագույն ռեժիսոր - Փոլ Թոմաս Անդերսոն («Պայքար պայքարից հետո»)
Լավագույն դերասան - Ռոբերտ Արամայո («Ես հայհոյում եմ»)
Լավագույն դերասանուհի - Ջեսի Բաքլի («Համնետ»)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Վունմի Մոսակու («Մեղավորները»)
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Շոն Պեն («Պայքար պայքարից հետո»)
Լավագույն օրիգինալ սցենար - «Մեղավորները»
Լավագույն վիզուալ էֆեկտներ - «Ավատար։ Կրակ և մոխիր»
Լավագույն դեբյուտային բրիտանական ռեժիսոր/սցենարիստ/պրոդյուսեր - «Իմ հոր ստվերը», Ակինոլա Դեյվիս կրտսեր (ռեժիսոր), Ուեյլ Դեյվիս (սցենարիստ)
Լավագույն դերասանական կազմ -«Ես հայհոյում եմ»
Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ - «Զուտոպիա 2»
Լավագույն ադապտացված սցենար - («Պայքար պայքարից հետո»)
Լավագույն ոչ անգլերեն ֆիլմ - «Զգայական արժեք»
Լավագույն բրիտանական ֆիլմ - «Համնետ»

«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը (տեսանյութ)
67125.11.2026, 12:49
Իսպանիայի Ազգային դատարանը համաձայնել է քննել Խուլիո Իգլեսիասի դեմ հայցը
168018.11.2026, 17:48
Էնն Հեթեուեյը երրորդ անգամ մայր է դարձել
253418.11.2026, 17:18
«Էրդողանի բանանը դրեց ծոցագրպանը, ջան, բանան ջան»․ հումորային տեսահոլովակ (տեսանյութ)
91017.11.2026, 14:36
«Իմ հաղթանակը դեռ առջևում է»․ Մգեր Արմենիա (տեսանյութ)
91416.11.2026, 09:42
Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
817228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
200124.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
204223.10.2026, 11:24