«Չկան ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան տարբերակներ. կան ադրբեջանական և հայկական տարբերակներ»․ ԱԳ նախարարի տեղակալ

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով դիտարկմանը՝ ըստ որի՝ «Հայաստանը հրաժարվել է Արցախի կարգավիճակի, ինքնորոշման շուրջ բանակցելուց», արձագանքել է․ «Առաջնայնությունների փոփոխման հարց չէ, իրավիճակի փոփոխություն է․ եթե ասում են՝ նախկինում բանակցել են այս կամ այն տարբերակով, իսկ ե՞րբ է եղել նախկինում, որ ՀՀ-ն ենթարկվի ռազմական հարձակման, ե՞րբ է եղել, որ Ադրբեջանի զորքերը ներխուժեն Ջերմուկ, Սոթք և այլ տարաքծներ։ Փաշինյանը զրոյական կետ ասելով հաշվի էր առնում ԼՂ ընդգրկումը բանակցային գործընթացքում, որը բացթողում էր։ ԱԳՆ-ը շարունակում է բանակցությունները նույն, եթե ոչ է՛լ ավելի ակտիվ ձևաչափով՝ Մադրիդյան սկզբունքերի շուրջ, ի՞նչ փոփոխության մասին ենք խոսում։ Չկան ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ եվրոմիության տարբերակներ, կան ադրբեջանական և հայկական տարբերակներ»։

«ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ»․ Հայկ Մամիջանյան
720:30
«Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր». Պուտին
5020:25
ԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են ՀՀ տնտեսական անելիքները
3820:12
«Ընդդիմադիր գործունեությունը նույնացվել է քրեական հանցագործության հետ»․ Սուրեն Սուրենյանց
5119:54
««Մոսադի» ղեկավարն առաջարկել է հարվածել Իրանին՝ նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության»․ #Ynet
13419:43
«Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան
7619:06
«Իշխանությունն ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին»․ Տիգրան Աբրահամյան
7018:54
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգին և փոխվստահությանն առնչվող հարցեր
8017:54