Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան

«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան
30
Այսօր, 16:48

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրության հետ կապված՝ Հայաստանում փաստացի քաղաքական ճգնաժամ է, որն, ըստ էության, ստեղծել է Բաքվի բարբարոսական վարչախումբն իր հերթական, բայց ակներևաբար ոչ վերջին պահանջով։
Եթե չասեմ քաղաքականապես անգրագետ, ապա առնվազն միամիտ պետք է լինել հավատալու, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի համար կենսական նշանակություն ունի Հայաստանի նույնիսկ ներսում առավելագույնը պատմական նշանակություն և խորհրդանշական արժեք ունեցող Անկախության հռչակագրին որևէ սահմանադրության նախաբանում հղման առկայությունը կամ բացակայությունը։
Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան։
Ըստ այդմ, այդ թշնամական վարչախումբն իր բոլոր հնարավորություններով ձգտել և ձգտում է «խաղաղության գործընթաց» կոչեցյալի վերջնարդյունքում ստանալ առնվազն մի Հայաստան, որը զուրկ կլինի իրական անկախությունից և ինքնիշխանությունից, չի ունենա որևէ լուրջ հնարավորություն զարգացման և հզորացման, կլինի արհեստածին Ադրբեջանից ամբողջովին կախյալ մի կվազիպետություն՝ մշտական ներքին պառակտմամբ և ճգնաժամերով։
Արդյո՞ք սա ենք երազել և երազում մենք՝ որպես ազգ և պետություն։ Դեռևս կարծում եմ, որ՝ ոչ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան