«Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը, այս անգամ նա դա արել է Վիեննայից։ Հակոբյանը տարածել է տեսանյութ, թե ինչպես է 2 միլիոն բնակիչ և ամսեկան գրեթե 1 միլիոնից ավելի զբոսաշրջիկ ունեցող քաղաքը մաքրվում ձյունից, զերծ մնում դժոխային երթևեկությունից, և այլն։ Ու նա եզրակացնում է, որ «չենք կարող կռահել անգամ, թե ինչպես են կարողանում լուծել խնդիրները»։
Աննա Հակոբյանը ի վերջո հասցնելու է իրավիճակը այն կետին, որ Տիգրան Ավինյանը «ինքնահրկիզվի» Երևանի խցանումների ֆոնին։ Սա, իհարկե, կատակ է, բացարձակ կատակ, բայց իրավիճակը կարծես թե բավականին լուրջ է քաղաքական առումով։
Ի դեպ, հատկանշական է, որ Աննա Հակոբյանի նոր տեսանյութ-կսմիթը հրապարակվում է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային էջերում հրապարակվել էր ՔՊ նիստից տեսանյութ, որտեղ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվում է Երևանի երթևեկության խնդիրը։
Տպավորություն է, որ Փաշինյան-Հակոբյան զույգը մի կողմից «յուղում, մյուս կողմից դաղում» է Տիգրան Ավինյանին, ինչպես կասեր ժողովրդական խոսքը։
Սա իհարկե վկայում է այս հարցում բավականին լուրջ ներիշխանական բաժանարար գծերի մասին։ Կրկնեմ գնահատականս, որ տվել եմ ոչ միայն այս պատմության սկզբից, այլ դեռևս խորհրդարանի ընտրությունից հետո։ Նիկոլ Փաշինյանն ընտրության արդյունք է ապահովել՝ նվազագույն անհրաժեշտ արդյունք է ապահովել այնպիսի մեծ գնով, որ դրա ծանրությունը հաղթահարելու, կամ ավելին՝ հաղթահարելու հնարավորություն պահելու համար կարող է իրենից պահանջվել քաղաքական էական «զոհաբերություն»։ Տիգրան Ավինյանը դիտվում է դրա թիվ մեկ թեկնածուն, ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներից»։

«Պուտինն ու Փաշինյանը կանդրադառնան Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի թեմային». Պեսկով
6716:01
«Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունն անհամատեղելի են»․ Պեսկով
6815:55
«Կարհամարհեմ Վահագն Ալեքսանյանի մտքերը»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5415:36
«Փաշինյանը երեկ իրեն թույլ է տվել ցինիզմի հասնող արտահայտություններ»․ Գառնիկ Դանիելյան
6015:18
«Կերևա, թե մեզնից ով է թալանչի». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7515:06
«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
6814:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7114:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
15614:31