Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան

«Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան
29
Այսօր, 17:06

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը ինչո՞ւ է մամուլի միջոցով լուրեր տարածում, թե ընդդիմադիր 6 պատգանավորներն արդեն իրենց «գրպանում են», որ արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը հաղթելու է, ընդդիմությունը պարտվելու է։ Այդ կեղծ լուրեր տարածելը վկայում է, որ իշխանությունը վախենում է։ Վախենում է, որովհետև հանրությունը տեսնում է, որ ՔՊ-ական իշխանությունը սպասարկում է Իլհամ Ալիևի օրակարգը, նոր սահմանադրություն կոչված կիսատ-պռատ փաստաթուղթը կապ չունի Հայաստանի ու հայերի իրավունքների ու շահերի հետ։ Հանրությունն ամեն օր տեսում է իշխանության խոսքի և գործի միջև մեծ անդունդը, մեծ պաշտոնյաների դատարկաբանությունները, Հայաստանում տիրող մեծ կոռուպցիան, բոլոր ոլորտներում կառավարման քաոսը։ Այդ պատճառով իշխանությունն այդքան վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան