««Մոսադի» ղեկավարն առաջարկել է հարվածել Իրանին՝ նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության»․ #Ynet

Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը հայտարարել է, որ Իրանի կողմից քիմիական զենքի ծրագրի զարգացումը չափազանց մեծ սպառնալիք է ներկայացնում և կարող է Իսրայելից պահանջել միակողմանի գործողությունների դիմել։ Սակայն իսրայելական զինվորականները չեն աջակցել նրա դիրքորոշմանը։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Ynet-ը։
«Անվտանգության հարցերով վերջին խորհրդակցություններին Գոֆմանի դիրքորոշմանը ծանոթ անձանց խոսքով՝ նա կարծում է, որ հետագա ձգձգումը Իրանին թույլ կտա ձեռք բերել այնպիսի հնարավորություններ, որոնք կբարդացնեն սպառնալիքի չեզոքացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրների հաղորդմամբ՝ «Մոսադի» ղեկավարը և Իսրայելի ռազմական հետախուզությունը համակարծիք են Իրանից բխող սպառնալիքների գնահատման հարցում։ Սակայն Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը, թեև աջակցում է Իրանի ուղղությամբ նոր հարված հասցնելու գաղափարին, չի համարում, որ վտանգն անխուսափելի բնույթ է կրում։ Զամիրն առաջարկել է սպասել Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը և ռազմական գործողությունն իրականացնել ԱՄՆ-ի հետ համատեղ։
Ynet-ի տեղեկություններով՝ իսրայելցի զինվորականները կարծում են, որ Իսրայելը կարող է գործել միակողմանիորեն, սակայն միայն անմիջական սպառնալիքի առկայության դեպքում։
Նոյեմբերի սկզբին The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իսրայելն ԱՄՆ-ին և Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է, թե Իրանի իշխանությունները դիտարկում են քիմիական զենք կիրառելու հնարավորությունը։

«Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան
2419:06
«Իշխանությունն ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին»․ Տիգրան Աբրահամյան
4218:54
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգին և փոխվստահությանն առնչվող հարցեր
6317:54
«Որ օրը Նիկոլը վարչապետ չեղավ, դու երկու ձայն ես հավաքելու»․ Հրանտ Ավետիսյան
6817:36
«Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան
8417:06
«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան
7716:48
Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին
8616:36
«Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան
8416:30