Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման

Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը ավելի քան յոթ տարի տևած դատաքննությունից հետո մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրյալի աթոռին է հայտնվել դեռ 2019թ․-ից, մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին իբրև զենքով բռնություն գործադրելու մեջ։ Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։ Համբարձումյանը մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ այն շինծու է։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր մասնակի բավարարել բողոքը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ է ընդունել հոկտեմբերի 19-ին և մեծ արագությամբ քննեց դրանք՝ բավարարելով դատախազի բողոքը և օրինական ուժ տալով առաջին ատյանի դատավճռին՝ Մասիսի ընտրություններից ընդամենն օրեր առաջ։

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
1718:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
5618:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7117:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
8516:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9515:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10314:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
10213:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
28710:06