«Ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»․ մայրն ահազանգում է որդու հոգեբանական խնդիրների մասին
![]() 311 Երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ., 17:12 «Մի հատ պուճուր բան է լսում ասում է՝ մամ, կրակո՞ց է»,-գերությունից վերադարձած որդու հոգեկան ապրումները մեկ նախադասությամբ այսպես է ներկայացնում մայրը, գրում է Forrights-ը: 19-ամյա զինծառայողը 20 օրից ավելի մնալով թշնամական Ադրբեջանում ֆիզիկական ու հոգեբանական անմարդկային բռնությունների է ենթարկվել ծառայակից ընկերների հետ միասին։ Ամենադաժանը զինվորների հետ վարվել են Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում։ Ծեծ՝ նստելու, քնելու, ինչ-որ տեղ հենվելու և մյուս բոլոր գործողությունների համար, եթե խախտել են թշնամու՝ անշարժ կանգնելու պահանջը։ Հայրն ու մայրը նշեցին՝ իրենց որդին երեք օր այս դաժանությունների միջով է անցել, որից հետո տեղափոխվել է բանտ։ «Ադրբեջանի ռազմականը գնացել-եկել հարվածել է գլխներին ու մեջքներին։ Պատմում էր, որ չոքացրել են ու ստիպել են շան նման քայլել, ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»,-թշնամու հակամարդկային պահելաձևից մանրամասներ են փոխանցում գերությունից վերադարձածի ծնողները և ընդգծում՝ ստիպել են հայ զինվորներին միմյանց հետ մարտի բռնվել։ Թշնամու հողում գտնվող հայ զինվորները, սակայն, միմյանց պաշտպանելու տարբերակներ են գտել։ «Տղաներին իրար հետ կռավացրել են, ընկերներին իրար դեմ են հանել, ով կրվել է՝ իրեն ծեծել են։ Տղաս ասում էր՝ պայմանավորվում էին, որ ուժեղները դիտմամբ պարտվեն, որ հարվածները իրենց բաժին հասներ»։ Գերությունից վերադարձած զինծառայողի ծնողներն ահազանգում են՝ որդին այս ամենի հետևանքով ֆիզիկական ու հոգեբանական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, իսկ հայրենիք վերադառնալուց հետո Պաշտպանության նախարարությունը նրանց ցանկանում է նորից բանակ տանել։ Անանուն մնալու պայմանով, քանի որ մտածում են իրենց տղայի խնդիրները հրապարակավ խոսելու դեպքում ավելանալու են լուծվելու փոխարեն, հայրն ու մայրը իրենց մտահոգությունն են հայտնում․ նշում են՝ տղան ընկճված է, զորամասում միջանձնային խնդիրներ կարող են առաջանալ և կանխատեսում են վատագույնը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6013:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
8413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
10112:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
8412:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
8612:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8211:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13310:18
