«Մենք մեր կառավարության վրա ուժ չունենք, ռուսի վրա ուժ կունենա՞նք»․ անհետ կորած զինծառայողի ծնող
![]() 239 Երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ., 15:24 Այսօր՝ նոյեմբերի 21-ին, 44-օրյա պատերազմում գերի ընկած և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Օպերայի բակում։ Ժամկետային զինծառայողի ծնող Բարսեղ Սերոբյանը լրագրողի հետ զրույցում ասել է․ «Առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 31-ը տղաս կռվել է, հոկտեմբերի 31-ից տեղեկություն չունենք, ԴՆԹ-ի համընկնում չկա։ Կառավարությունն ասում է՝ «մենք ամեն ինչ, հնարավորն ու անհնարն անում ենք, որ իրենց հետ բերենք», բայց կոնկրետ ի՞նչ են անում՝ մենք չգիտենք, մեզ բան չեն ասում, շաբլոն բառեր ենք լսում ընդամենը»։ Հարցին՝ «նոյեմբերի 22-ին Պուտինն այցելելու է ՀՀ, արդյո՞ք որևէ գործողություն նախատեսել եք», անհետ կորածի ծնողն արձագանքել է․ «Մենք մեր կառավարության վրա ուժ չունենք, ռուսի վրա ուժ կունենա՞նք։ Մենք խնդրելու ենք, ուրիշ բան չէ, մեզ ընդունի, լսի։ Մենք բողոքի ակցիա չենք անում, մենք մեր երեխեքի հետևից ենք եկել»։ |

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6013:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
8413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
10112:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
8412:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
8612:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8211:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13310:18
