«Մինչ օրս որևէ ոստիկան չի հարցաքննվել, միայն մեզ են հարցաքննում»․ զոհված զինծառայողի հայր
![]() 304 Երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ., 16:18 Այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Եռաբլուր»-ում բռնության ենթարկված ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի մոտ։ Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Հինգ ծնող մարմնական վնասվածքներ էին ստացել, գործը տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ 37 ծնող տուժող էին ճանաչվել, 20 հոգու հարցաքննության կանչելուց հետո իրենց ասելով՝ մյուս ծնողներին չեն կարողանում ծանուցել, գտնել, կանչել, հարցաքննությունը դադարել է. այսպես ձգձգվում է՝ արդեն երկու ամիս։ Մեր պահանջն այն է, որ եթե 20 հոգու հարցաքննել եք, այդ ցուցմունքների հիման վրա գործը հարուցեք կամ հինգ հոգին, որոնք մարմնական վնասվածքներ էին ստացել, իրենց գործն առանձնացրեք։ Մինչ օրս որևէ ոստիկան չի հարցաքննվել, միայն մեզ են հարցաքննում, մի կողմին հարցաքննելով ո՞նց կարող են գործ հարուցել։ Եթե մենք որևէ քայլ չանենք, կարող է տարիներով գնա, ինչպես մնացած գործերը, որոնք բացվում են։ Իրենք ասում են՝ մինչև մի կողմին ամբողջովին չհարցաքննենք, մյուս կողմին չենք անցնելու, աբսուրդը դրանում է։ Միտումնավոր բան կա այստեղ, գործն արհեստական ձգձգում են»։ |

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6013:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
8413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
10112:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
8412:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
8612:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8211:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13310:18
