«Ուզում եմ խոսել փոքրիկ Հուսիկի մասին, ում թվում է՝ ինքն ինչ կուզի՝ կկառուցի»․ Թեհմինա Վարդանյան
![]() 276 Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 15:36 «Ուզում եմ ձեզ պատմել մի կենդանի լեգենդ, փոքրիկ կառուցապատողի մասին, ում շատերը, ինչպես հասկանում եմ, այստեղ նույնիսկ անձամբ են ճանաչում, շատերը վստահաբար լսել են, շատերն էլ մամուլից տեղեկացել, վստահ եմ՝ տեղյակ է նաև քաղաքապետը։ Ուզում եմ խոսել Հուսիկ անունով մի կառուցապատողի՝ փոքրիկ Հուսիկի մասին, ում թվում է՝ ինքն այն տղան է, որ ինչ կուզի՝ կանի, ինչ կուզի՝ կկառուցի, ոնց կուզի՝ կվարվի, ամեն ինչը կօրինականացնի՝ առերևույթ կաշառք բաժանելով տարբեր վարչությունների ցածր անդամների կամ գուցեև ավելի բարձր օղակներում, այդ թվում՝ նաև ավագանու անդամների, ու իր գործն առաջ կտա։ Այդ մարդը նույնիսկ հարցազրույց է տալիս․ լկտիության գագաթնակետ, որ՝ «ես առնում եմ, տանում եմ, օրինականացնում եմ». մենք ինչո՞ւ ենք այս ամեն ինչին այսքան անհաղորդ, այստեղ բոլոր ուղղություններով առերևույթ կաշառքի հոտ է գալիս»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում նման հայտարարությամբ հանդես եկավ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ այդ հարցի ուղղությամբ կզբաղվեն, որպեսզի հասկանան՝ որտեղ է խնդիրը։ |

«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
2412:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
2912:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
11910:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
11510:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
8009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10909:24
