Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան
109
Այսօր, 09:00

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեքսիկայում թեթևակի... ըըը... քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել...
...Վերջերս դաշնային իշխանությունները ձերբակալեցին, հետո էլ կամ փախուստի, կամ այլ պահի սպանեցին «Խալիսկոյի Նոր սերունդ» կոչվող նարկոկարտելի ղեկավարին, ահա և նրա մարդիկ ելել են պատերազմի: Ամեն մի սպանված ոստիկանի կամ զինվորականի համար խոստացված է 1.200 դոլար, ասում են, թե արդեն նույնիսկ Գվադալախարի օդանավակայանն են գրավել և այրում են ինքնաթիռները...
...Բայց դուք տեսեք զինվածությունն ու հանդերձանքը, մինչդեռ ոմանք... ըըը... զինվորներին դեռ շարային են անել տալիս՝ կիրառելով հինավուրց սաղավարտներ և գործելով առանց կապի ու տրանսպորտի ժամանակակից միջոցների...
...Նորմալ է - սրանք շեշտադրում են իրական արդյունավետությունը, իսկ այն ոմանք էլ... օր են գլորում, աչքի տակ ունենալով այն, որ զորամաս հանկարծ ստուգող կգա - բա պլացը մաքուր չլինի՞, բա զինվորը ոտքը ուղիղ գետին չդնի՞, ջահանդամ... իրական մարտունակությունը, մի քիչ է մնացել մինչև թոշակը...»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան