Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին». Զորայր Հարությունյան

«Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին». Զորայր Հարությունյան
267
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 15:48

Փաստաբան Զորայր Հարությունյանը գրում է. «Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին:
Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը:
Լրացուցիչ կտեղեկացնեմ ընթացքի և կայացվելիք որոշման վերաբերյալ»: