Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Օդային ճանապարհով մարդկանց տեղափոխելը լավ կլիներ, բայց ցանկացած պահի կարող են վնաս հասցնել»․ Դավիթ Բաբայան

«Օդային ճանապարհով մարդկանց տեղափոխելը լավ կլիներ, բայց ցանկացած պահի կարող են վնաս հասցնել»․ Դավիթ Բաբայան
348
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 14:30

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Արցախում ստեղծված հումանիտար աղետի թեմայով բողոքի ակցիայի ժամանակ արձագանքելով լրագրողների հարցին՝ «ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Հայաստանից Արցախ վերադառնալ չկարողացող մարդկանց հնարավո՞ր է ռուս խաղաղապահների օգնությամբ օդային ճանապարհով տեղափոխել», պատասխանել է․ «Օդային ճանապարհը լավ կլիներ, բայց պետք է քարտեզը նայել, անկլավ ենք դարձել, ցանկացած պահի կարող են վնաս հասցնել, եթե ինքնաթիռը լինի քաղաքացիական չե՞ն խոցելու, ռուսական ռազմական զինվորական ուղղաթիռը չէի՞ն խոցել, ահաբեկիչը կամ հանցագործը օրենք է նայո՞ւմ...»։