«Հրապարակում է` գիտակցաբար սադրելով հասարակությանը». Տիգրան Գրիգորյան
![]() 280 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 16:54 Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդիրը այն չէ, որ Աննա Հակոբյանը մոմերի լուսավորության ներքո աշխարհի առաջնությունն է նայում։ Աննա Հակոբյանի ֆուտբոլ նայելը կամ չնայելը Լաչինի միջանցքում իրավիճակի վրա, իհարկե, զրոյական ազդեցություն ունի։ Խնդիրը այն է, որ նա հրապարակում է դա՝ գիտակցաբար սադրելով հասարակությանը։ Այս թիմի ներկայացուցիչների զգալի մասը համոզված է, որ Հայաստանն այլևս Արցախի հետ որևէ առնչություն չունի, անելիք էլ չունի։ Այս թեզը տարածելու համար պարբերաբար փորձում են կարծրատիպեր ջարդել։ Այսօրինակ էքսցենտրիկ քայլերն ու հայտարարությունները հենց այդ նպատակն են հետապնդում։ Բայց քանի որ ինտելեկտուալ լուրջ պոտենցիալ չունեցող թիմի հետ գործ ունենք, նման գործողությունները հիմնականում հակառակ արդյունքն են տալիս։ Հ. Գ. Կա հավանականություն, որ ամեն ինչ արհեստականորեն բարդացնում եմ և պարզապես գործ ունենք հասարակ մարդկային հիմարության հետ»։ Աղբյուրը` Տիգրան Գրիգորյան |

«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
6713:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
8612:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
7712:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
7512:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9012:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12610:12
