Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հերթական Հայոց ցեղասպանության գործընթացը պետք է կանխվի»․ Քերոլայն Քոքս

«Հերթական Հայոց ցեղասպանության գործընթացը պետք է կանխվի»․ Քերոլայն Քոքս
262
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 22:00

Բարոնուհի Քերոլայն Քոքսը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը և այս հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը։
«Մեծ Բրիտանիայի դիրքն աշխարհում չի բարելավվի, եթե նրա նավթային շահերն Ադրբեջանում գերակա լինեն ԼՂ հայ քրիստոնյաների կյանքի, ազատության և հողի նկատմամբ։ Հերթական Հայոց ցեղասպանության գործընթացը պետք է կանխվի»,- գրել է նա։
Հաջորդ թվիթով էլ նա հրապարակել է Արցախի դպրոցներից մեկի դասասենյակների լուսանկարներ ու գրել. «Դատարկ դասարաններ և ուսուցիչներ, որոնք սպասում են գազամատակարարման դադարեցման պատճառով կրթությունից զրկված իրենց աշակերտներին»: