Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այս երեխաները պետք է ապրեն Արցախում». Վիտալի Մանգասարյան

«Այս երեխաները պետք է ապրեն Արցախում». Վիտալի Մանգասարյան
314
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 22:48

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Այս երեխաները՝ ի հեճուկս թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց սպասարկող ուժերի, պետք է ապրեն Արցախում։
Մենք պետք է և պարտավոր ենք թույլ չտալ, որ մեր պատմության վերջին էջը շրջեն։
Ուրիշ տարբերակ ուղղակի չկա....
Անհրաժեշտություն է լինելու պայքարել Արցախը ադրբեջանական ճանաչող թուրքերի և Արցախը ՊԱՏՄԱԿԱՆ ադրբեջանական տարածք համարող հայերի դեմ։
Որպեսզի այս չափազանց բարդ խնդիրը փորձենք լուծել, յուրաքանչյուրս իր համար պետք է սահմանի առաջնահերթությունները։
Ո՞րն է ավելի վտանգավոր, թուրքե՞րը, որ ասում են, որ Արցախի տեր ու տիրակալը իրենք են, թե որոշ հայեր, որ հայտարարում են, որ Արցախը ՊԱՏՄԱԿԱՆ ադրբեջանական տարածք է։
Այս պարագայում առաջնահերթությունը առավել քան պարզ է»: