Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը կարող է մարդասիրական լուրջ հետևանքների հանգեցնել. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
![]() 639 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 10:30 Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է մնում վերջին շրջանում Լաչինի միջանցքի փակման հանգամանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ «Մենք ուրախ ենք, որ գազամատակարարումը տարածաշրջան վերականգնվել է, բայց շարունակում ենք կոչ անել, որպեսզի միջանցքն անմիջապես վերաբացվի։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով առօրյա անհրաժեշտ պարագաները կարող են տարածաշրջան ուղարկվել։ Միջանցքի փակումը շարունակվում է մեկ շաբաթից ավելի և մարդասիրական ծանր հետևանքների վտանգ է առաջացրել հատկապես ձմռան ամիսներին։ Մտահոգությամբ ենք արձանագրում նաև, որ քաղաքացիական անձինք մնացել են և չեն կարող տեղաշարժվել։ Նրանց հրատապ վերադարձը նույնպես կարևոր անհրաժեշտություն է», - ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Բրիտանիայի իշխանությունները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ։ «Տևական խաղաղության հնարավոր է հասնել՝ միայն դիվանագիտության սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների համաձայն։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնց նպատակն է խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում»,- եզրափակել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։ Քննարկումից հետո ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության կառավարության կայքը հրապարակել է իր երկրի ներկայացուցչի ելույթը, որի վերնագրում հստակ արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը կարող է մարդասիրական լուրջ հետևանքների հանգեցնել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
