Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Պետք է ճշտել` հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան

«Պետք է ճշտել` հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան
28
Այսօր, 14:48

«Ընդդիմությանն ասում եք՝ 6 քվե տվեք, Փաշինյանն իր սցենարն է առաջարկում։ Մոտ մեկ շաբաթ է՝ հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը, բայց Ռոբերտ Քոչարյանին չեն թողնում կարդալ այն»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին։ «Բայց նա հայերեն կարողանո՞ւմ է կարդալ։ Երկրի ղեկավար եղած տարիներին ասում էր, որ հայերենից լավ չի, եթե գրի, մի 8 հատ սխալ կանի։ Էդքան պերեդաչի են տանում, թող տանեն, տան»,- պատասխանեց նա։ Լրագրողի դիտարկմանը, որ հանձնուքի ժամանակ են տարել նախագծի օրինակը, չեն թողել, Ավեքսանյանն ասաց․ «Դեռ պետք է իրենից ճշտել՝ ո՞ր լեզվով է իրեն հարմար կարդալ, հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»։

«Պետք է ճշտել` հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան