«Թուրքիան 77 մլն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին անմեղ հայերի վրա հարձակվելու համար». ԱՄՆ սենատոր
![]() 728 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 12:18 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Նյու Ջերսիի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն անդրադարձել է Թուրքիային, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել F-16 կործանիչներ չվաճառել Թուրքիային։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը: «Օրերս Էրդողանն Աթենքին սպառնում էր՝ ասելով․ «Հունաստանը վախենում է մեր հրթիռներից։ Ասում են՝ «Թայֆուն» հրթիռը կխփի Աթենքին»։ Այնուհետև Էչդողանը, ուղիղ դիմելով հույն ժողովրդին, ասում է. «Կհարվածենք, եթե խելոք չմնաք»։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ նա փաստորեն սպառնում է ուղղակիորեն թիրախավորել Աթենքին, որտեղ ապրում է երեք միլիոն խաղաղ բնակիչ: Ըստ ՄԱԿ-ի նորմերի՝ խաղաղ բնակչության վրա դիտավորյալ հարձակվելը համարվում է ռազմական հանցագործություն»։ Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Մենենդեսը նշել է, որ Բաքվի կողմից սկսված Լեռնային Ղարաբաղի պատերազմի նախօրեին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 77 միլիոն դոլարի զինտեխնիկա, որն օգտագործվել է անմեղ հայերի վրա հարձակվելու համար։ «Ահա, թե ինչու զարմանալի չէ Էրդողանի՝ այս ամառ Թեհրանում տեղի ունեցած հանդիպումն աշխարհի ամենադաժան բռնապետների՝ Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ։ Պարզապես նայե՛ք այն առաջնորդներին, որոնց հետ նա համագործակցում է: Հաշվի առնելով այս վերջին գործողությունները՝ ԱՄՆ-ն չպետք է իր F-16 կործանիչները տա Էրդողանին։ Այդ իսկ պատճառով, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ես չեմ հաստատելու Թուրքիային F-16-ների մատակարարումը, քանի դեռ նա չի դադարեցրել իր ագրեսիվ քաղաքականությունը ողջ տարածաշրջանում»,- եզրափակել է իր ելույթը սենատորը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
