Իշխանությունները կամուկացի մեջ են խաղաղության պայմանագրի շուրջ․ հարցեր ունեն․ «Ժողովուրդ»
![]() 638 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել, հայկական կողմը, սակայն, նոր-նոր է հասկանում, թե դրանից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե այն մինչև տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են փոխանցվել, ու եթե Ադրբեջանն ընդունի դրանք, ապա փաստաթուղթը կստորագրվի: Սրան զուգահեռ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել այսօր՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով կայանալիք ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հանդիպումը: Հայաստանյան իշխանությունը, որ միջազգային բոլոր հարթակներում հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն ու խոսել է հարևանների հետ խաղաղ ապրելու դիրքերից, այժմ փաստացի ու արդարացի հարցեր է ուղղում ինքն իրեն. իսկ ի՞նչ է լինելու, երբ փաստաթուղթը ստորագրվի, բայց Ադրբեջանը շարունակի իր ձևով՝ բռնությամբ կամ զոռբայությամբ հարցերը լուծել: Դրա ապացույցը հենց այս օրերին Արցախում տեղի ունեցողն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելով ու Լաչինի միջանցքը փակելով 120 հազար հայի շրջափակման մեջ պահելը: Թե ինչ լուծում կգտնեն հայ դիվանագետները, ու խաղաղության պայմանագիրը երբ, ինչ տեսքով կստորագրվի, դեռ հարց է, բայց հուսանք՝ չարչրկված այդ պայմանագիրը հայկական շահերը չի ոտնահարի»: Մանրամասները՝թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
