«Մեր հայ գործընկերները հրաժարվել են գալ. ափսոս, որ նման հնարավորությունը բաց է թողնվել». Լավրով
![]() 931 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 15:54 Ինչպես հայտնել էինք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Մենք պատրաստվել էինք այս հանդիպմանը, բայց վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվել են գալ Մոսկվա. ափսոս, որ նման հնարավորությունը բաց է թողնվել»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին ասել է Սերգեյ Լավրովը: «Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն այսօր կշարունակենք... Պետք է պարբերաբար հանդիպել, բանակցել և հող ստեղծել՝ բոլոր հարցերը կարգավորելու համար»,- նշել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
