«Սա իշխանությանը հնարավորություն է տալու իրենց համար ոչ ցանկալի դատավորներին հեռացնել»․ Էլինար Վարդանյան
![]() 764 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 16:18 Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, անդրադառնալով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին՝ նկատել է․ «Այն, որ այս իշխանությունը 2018 թվականից կայուն քայլերով գնում է դատական համակարգը յուրային դարձնելու, դատավորներին սեփական կամակատարը դարձնելու ուղղությամբ, կարծում եմ՝ որևէ մեկի համար նորություն չէ: Այս նախագծերի փաթեթն ուղղված է դատական իշխանության դեմ, սա իշխանությանը հնարավորություն է տալու իրենց համար ոչ ցանկալի դատավորներին հեռացնել դատական համակարգից, ընդ որում՝ այդ հեռացումը տեղի է ունենալու նուրբ ձևով։ Այս նախագծերի փաթեթի համաձայն, դատավորի նկատմամբ կարելի է իրականացնել քրեական հետապնդում, և եթե մեկ ամիս այդ դատավորի լիազորությունները կասեցված են, ապա ռեզերվային դատավորներից որևէ մեկը կփոխարինի նրան։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ դատավորն արդարացվի, նա այլևս չի վերականգնվի, այլ կմնա ռեզերվում։ Սա դատավորների անկախության նկատմամբ ոտնձգություն է»,- շեշտել է Վարդանյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
