«Պետք չէ մտածել, թե Ալիևը չի հասնելու մինչև Երևան»․ Վարդան Ոսկանյան
![]() 736 Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 13:30 «Սա մեզ համար ամոթալի վիճակ է. ամոթ է, որ Հայաստանում ապրող 3 միլիոն հայը հանդուրժում է, որ իր արյունակից 120 հազար հայ պատանդ մնա թշնամական Ադրբեջանին»,- 168 TV-ի եթերում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու խնդրին: «Պետք չէ մտածել, թե Բաքվի բռնապետը չի հասնելու ընդհուպ մինչև Երևան։ Ուստի՝ մտայնությունը, թե՝ հանձնենք Ակնան, Քաշաթաղը, որ 20 եվրոյանոց տոմսով գնանք Իտալիա՝ սուրճ խմենք, տալիս է իր դառը պտուղը։ Այս տարածաշրջանում պատերազմներն անխուսափելի են, իսկ այն, ինչն անխուսափելի է, դրանից պետք է ոչ թե վախենալ, այլ՝ պատրաստվել, մինչդեռ այսօրվա իշխանությունը գործում է միայն հասարակության համար հաճելի բաների մասին խոսելով. պատմում է խաղաղության մասին, թեև իրականությունն այլ է։ Հայաստանի և Արցախի միջև անխափան և անվտանգ կապը կարող է ապահովվել միայն մեկ դեպքում․ եթե վերաազատագրվի Քաշաթաղի շրջանն ու Քարվաճառը»,- ավելացրել է Ոսկանյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
