«Կարծում եմ՝ Ադրբեջանն այսօր չի բացի ճանապարհը». Նաիրի Հոխիկյան
![]() 835 Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 13:06 Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Բոլոր հայերը անհամբեր սպասում են, որ դեկտեմբերի 26-ին վերջապես կբացվի Շուշի-Քարինտակ խաչմերուկը, մանավանդ, որ այդ մասին խոստում են տվել ռուս խաղաղապահները։ Ինքս էլ մեծ հույս ունեմ, որ կբացվի ճանապարհը, ու կկարողանանք հասնել Արցախ, արցախցի երեխաներին տանել ամանորյա նվերներ, անհրաժեշտ իրեր և այլն։ Բայց։ Թող սխալված լինեմ, բայց կարծում եմ՝ Ադրբեջանը դեկտեմբերի 26-ին չի բացի ճանապարհը թեկուզ այն պատճառով, որ հերթական անգամ հակառուսական տրամադրություններ ստեղծի հայերի մեջ։ Եթե չբացվի ճանապարհը, ռուսները, իհարկե, անհարմար դրության մեջ կհայտնվեն, ու լարվածությունը կմեծանա ռուսների ու ադրբեջանցիների միջև, գուցե Կրեմլից այս անգամ հրահանգ գա ուժի կիրառմամբ բացել ճանապարհը։ Գուցե Մոսկվայում Պուտինը կոշտ խոսակցություն ունենա Ալիևի հետ, ով ևս մեկնել է ՌԴ։ Բայց ամեն դեպքում արցախցի մեր հայրենակիցներին խնդրում եմ չհուսահատվել, եթե դեկտեմբերի 26-ին հանկարծ պարզվի, որ ճանապարհը չի բացվելու։ Թուրքից ամեն վատ բան սպասելի է»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
