Տարօրինակ հանգամանքներում մահացել է ևս մեկ ռուս միլիարդատեր
![]() 875 Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 18:30 Հնդկաստանում մահացել է Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի օրենսդիր ժողովի ագրարային քաղաքականության, բնության կառավարման և էկոլոգիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Անտովը։ Այս մասին ասված է Օրենսդիր ժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Անտովը դեկտեմբերի 22-ին դարձել էր 65 տարեկան։ Մահվան պատճառը հայտարարության մեջ չի նշվում։ Նա մահացել է «ողբերգական հանգամանքների հետևանքով», - գրել է Օրենսդիր ժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Կարտուխինը Telegram-ի իր ալիքում։ Ինչպես հայտնում է NDTV-ն, դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Հնդկաստանի Օդիշա նահանգի Ռայագադա թաղամասի հյուրանոցներից մեկում։ Մահվան հանգամանքները վկայում են ինքնասպանության մասին, հեռուստաալիքին ասել է ոստիկանության բարձրաստիճան սպա, որի անունը չի նշվում։ Դեկտեմբերի 22-ին նույն հյուրանոցում մահացած են գտել նաև «Վլադիմիր Բիդենովին»՝ նույն ռուսաստանցի զբոսաշրջային խմբի չորս անդամներից մեկին, որի կազմում էր «Պավել Անտոմը», ըստ հեռուստաալիքի։ Անտոմը «ընկճված էր» ընկերոջ մահից հետո, NDTV-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը։ Նա հայտարարելէ, որ իրավապահները մահվան հետաքննության մեջ չեն բացառում ոչ մի վարկած, այդ թվում՝ պատշգամբից պատահաբար ընկնելը։ Ովքե՞ր են եղել զբոսաշրջային խմբի ևս երկու անդամները, աղբյուրը չի հայտնել։ Ռուսներին խնդրել են տեղում մնալ և համագործակցել հետաքննության հետ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
