«Անհրաժեշտ է ձևավորել համահայկական միացյալ դաշինք». Ալբերտ Բազեյան
![]() 1765 Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 15:36 «Հայաստանն ու Արցախը լրջագույն մարտահրավերների առաջ են» խորագրով քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը: Նա նշել է, որ ավելի քան 10 տարի չի զբաղվել քաղաքականությամբ. 44-օրյա պատերազմից հետո մտածել է ու եկել եզրակացության, որ անհրաժեշտ է ձևավորել համահայկական միացյալ դաշինք. «Կան բազմաթիվ կուսակցություններ, ՀԿ-ներ, մասնագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սակայն որևէ կուսակցություն առանձին՝ ոչինչ փոխել չի կարող: Մենք տեսանք Հայաստան շարժման արդյունքը, մեր ժողովուրդն ընտրություն չուներ. կա՛մ պետք է ընտրեին նախկիններին, կա՛մ՝ Նիկոլ Փաշինյանին, և ցավոք սրտի, մեր ժողովուրդն իր ընտրությունը կատարեց՝ նախկիններին մերժելով և նորից ընտրելով ՔՊ-ին: Իմ կարծիքով, այս համախմբումը պետք է ձևավորվի. նախկինները չպետք է առանձնապես մասնակցություն ունենան, նոր ուժեր են պետք: Քաղաքական տարբեր ուժերի, ՀԿ-ների, անհատների միջոցով միասնական համախմբումը կարող է հասարակությանը հույս ներշնչել, որ կարող ենք մեր երկրում փոփոխություններ իրականացնել»,- նշել է Բազեյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
