«Արցախի շրջափակմամբ Ադրբեջանը փորձում է լուծել իր համար մի քանի կարևոր խնդիրներ». ադրբեջանագետ
![]() 763 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 14:48 Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Factor tv-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Արցախի շրջափակմամբ Ադրբեջանը փորձում է լուծել իր համար մի քանի կարևոր խնդիրներ․ «Նախ՝ ստանալ հասանելիություն Արցախի հանքերին, որոնք օկուպացված տարածքներում չեն, երկրորդ՝ փորձում է ստուգել միջազգային հանրության և հայկական կողմի դիմադրողականության մակարդակը և արձագանքի ու պոտենցիալ ճնշման չափն իր վրա։ Եվ երրորդ՝ այդտեղից իր համար անում է հետևություններ՝ ավելի երկարաժամկետ շրջափակման, հարձակման, սադրանքների դեպքում ինչպես անել, որպեսզի անվտանգ դարձնել Ադրբեջանը միջազգային հանրության ճնշումից։ Այսինքն՝ փորձարկման տարբերակներ են, թե ինչ անել հետո և մնալ անպատիժ»։ Էլիբեգովայի խոսքով, եթե ադրբեջանցիներին թույլ տան, իբր, բնապահպանական տեսչական այցով հասնել այդ հանքեր, մտնել Արցախի տարածք, դա Ադրբեջանի համար արդեն հաղթանակ կլինի, այդ տարածքների նկատմամբ վերահսկողության առաջին քայլ։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
