«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու համար անհրաժեշտ է Բաքվի ու Երևանի համաձայնությունը». Պեսկով
![]() 735 Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ., 14:54 Կրեմլում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, գրում է Интерфакс-ը: Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը։ Դա միայն Հայաստանը չէ, նաև Ադրբեջանն է»։ Հիշեցնենք՝ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում ու ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
