«Չի բացառվում, որ որևէ պահի Իրանն առանց ՀՀ-ին հարցնելու զորք մտցնի Սյունիք»․ Ստեփան Դանիելյան
![]() 1041 Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 11:42 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 24TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Լաչինի միջանցքում «հիմնական խաղը» Սյունիքի շուրջ է, Արցախի բնակչությանը պատանդ են վերցրել, որ Հայաստանին ինչ-որ բան պարտադրեն․ «Հայաստանն այսօր ի վիճակի չէ Սյունիքը պահել, Իրանն իր զորավարժություններով այդ ուղղությամբ հարձակումը կանգնեցրեց՝ հայտարարելով, որ սահմանն իր կարմիր գիծն է, թույլ չի տալու որևէ փոփոխություն, այսինքն՝ չի բացառվում, որ որևէ պահի Իրանն առանց ՀՀ-ին հարցնելու զորք մտցնի Սյունիք»: Դանիելյանի խոսքով՝ Ռուսաստանը ևս միջանցքով շահագրգռված է, ուզում է իր վերահսկողության տակ վերցնել, Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես ցանկանում են միջանցքը վերցնել, իսկ նրանց ետևում Արևմտյան երկրներն են․ «Այս հարցում ՀՀ քաղաքականությունը պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ցանկանում են գնալ արևմտյան սցենարով, իսկ միջանցքը հանձնել Արևմուտքին, նշանակում է հանձնել Թուրքիային: Հայաստանը, եթե ընտրի Իրանին և Ռուսաստանին, Արևմուտքի սանկցիաների տակ է մտնելու և հարաբերությունների խզում է տեղի ունենալու: Եթե թուրքական տարբերակն ընտրի, թշնամի կդառնա Իրանին ու Ռուսաստանին»,- ընդգծել է Դանիելյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
