Արցախի խանութներում բրնձի, ձեթի, ձվի, ալյուրի պակաս կա, շաքարավազ, միրգ ու բանջարեղեն գրեթե չկա
![]() 273 Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 21:06 Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից շարունակվում են Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ ամենօրյա ռեժիմով իրականացվող դիտարկումները: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը: «Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ նմանատիպ դիտարկումներ իրականացվում են նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոններում և կատարված դիտարկումների արդյունքները տրամադրվում են Հանձնաժողովին: Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն սննդամթերքի և դեղորայքի կանոնավոր մատակարարում չի իրականացվում: Դեկտեմբերի 28-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների առևտրային օբյեկտներում իրականացված դիտարկումների արդյունքներով նկատվում են բրնձի, ձեթի, ձվի, պանրի, ալյուրի, ձկնեղենի և ծխախոտի որոշակի տեսակների պակաս, իսկ որոշ ապրանքատեսակներ գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ոլոռ, ձավար, աղ, բանջարեղեն և մրգեր։ Լրիվ բացակայում են երշիկ և նրբերշիկ ապրանքատեսակները»,-մանրամասնել է վարչության պետը։ Ներկայացնելով դիտարկումների արդյունքում բանջարեղենի և մրգի շուկայում արձանագրված արդյունքները, Հրաչ Ավթանդիլյանը նշել է, որ բանջարեղենի ու մրգի գերակշիռ մասը ներկրվում էր Հայաստանի Հանրապետությունից և, շրջափակման հետևանքով, այժմ առկա է բանջարեղենի և մրգի դեֆիցիտ, մասնավորապես՝ կարտոֆիլի, սոխի, գազարի, կաղամբի, խնձորի և ադամաթուզի: Ինչ վերաբերում է դեղամիջոցների խնդրին, ապա, ըստ Հրաչ Ավթանդիլյանի, շրջափակումից հետո զգացվում էր ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի, ինչպես նաև մանկական կերերի և տակդիրների պակաս: «Նշեմ, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ սահմանափակ քանակությամբ ստացված դեղորայքը տեղաբաշխվել է Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների դեղատներում։ Այնուամենայնիվ, նկատվում է հակաբիոտիկ որոշ դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների պակաս»,-ասել է նա: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
6713:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
8612:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
7712:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
7512:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9012:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12610:12
