«Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակման առաջին օրերին իշխանության տարբեր դեմքեր որպես իրենց աշխատանքի ակտիվության ցուցիչ ներկայացնում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի շուրջ ստեղծված իրադրության քննարկումն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հայց ներկայացնելը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում հայտարարություն/բանաձև չընդունվեց, ՄԻԵԴ-ի որոշումը խիստ վերապահումներով կարելի է դրական համարել, սակայն դրա որոշման կետերն էլ կյանքի չկոչվեցին։
Իշխանությունն իր անելիքն ավարտված է համարում և ինչպես պատերազմից հետո, այնպես էլ հիմա, քաղաքական և անվտանգային հարցերը փորձում է փաթաթել որևէ միջազգային դերակատարի կամ ամբողջական առումով՝ «միջազգային հանրության» վզին, իսկ ինքն իր դերը տեսնում է բացառապես հումանիտար բնույթի հարցերում։
Իշխանության վարքագիծը առաջիկա ժամանակահատվածում ծայրահեղ հետևանքների է հանգեցնելու, երբ հայ ժողովրդի համար հնարավոր ելքի ընտրություն այլևս չի լինելու։
Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը և հետագա զիջումներն առաջնային վերաբերվելու են հենց Հայաստանին»։

«Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան
2419:06
«Իշխանությունն ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին»․ Տիգրան Աբրահամյան
4218:54
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգին և փոխվստահությանն առնչվող հարցեր
6317:54
«Որ օրը Նիկոլը վարչապետ չեղավ, դու երկու ձայն ես հավաքելու»․ Հրանտ Ավետիսյան
6817:36
«Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան
8417:06
«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան
7716:48
Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին
8616:36
«Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան
8416:30