«Ադրբեջանն ու Հայաստանը կարող են իրավիճակի սրում հրահրել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին». Անդրեյ Բիստրիցկի

Ադրբեջանն ու Հայաստանը կարող են իրավիճակի սրում հրահրել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին, այս մասին ТАСС-ի հետ զրույցում ասել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին. «Հնարավոր է, որ այժմ այդ երկրները բավականին լուրջ հայտարարություններ են փոխանակում խաղաղության պայմանագրի նախաշեմին: Միևնույն ժամանակ, հայտարարություններին հաջորդում են սկզբունքային պատրաստակամության մասին հայտարարությունները. այդ իսկ պատճառով, միշտ չէ, որ հեշտ է տարբերել քաղաքական հռետորաբանությունը իրական վիճակից»:
Նրա խոսքով՝ նախորդ տարիներին, երբ խոսվում էր քիչ թե շատ հիմնարար համաձայնագրի կնքման մասին, «կողմերը սադրիչ հայտարարություններ էին անում միմյանց դեմ՝ բանակցային դիրքերն ամրապնդելու համար»։ «Ես այդքան գծային չէի խոսի (Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականության մասին): Ռիսկերը միշտ էլ կան, մենք դա տեսել ենք 2020 թվականին, բայց, միևնույն ժամանակ, երկու կողմն էլ հասկանում է, որ ռազմական գործողությունը ծայրահեղ դեպք է»,- նշել է փորձագետը։

«Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան
2419:06
«Իշխանությունն ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին»․ Տիգրան Աբրահամյան
4218:54
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգին և փոխվստահությանն առնչվող հարցեր
6317:54
«Որ օրը Նիկոլը վարչապետ չեղավ, դու երկու ձայն ես հավաքելու»․ Հրանտ Ավետիսյան
6817:36
«Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան
8417:06
«Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան
7716:48
Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին
8616:36
«Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան
8416:30