«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երազանքը, ըստ էության, նույնն է»․ Էդգար Ղազարյան
![]() 854 Երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ., 15:06 «Սուրբ ծննդյան տոներից հետո Սուրբ ծննդյան խորհրդով պետք է նախաձեռնել «սատանայի» հեռացումը մեր հանրային կյանքից»,- այս մասին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Նրա համոզմամբ՝ «Լաչինի ճանապարհը փակվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից․ Փաշինյանը խնդրել է, որ դա անեն ադրբեջանցի բնապահպանները, որպեսզի ստացվի, թե ադրբեջանցիներն են փակել»․ «Նրանց պայմանավորվածությամբ ոչ միայն փակվել է այդ ճանապարհը, այլև հիմա հետևողական ջանքեր են գործադրվում, որպեսզի ռուս խաղաղապահները մեկ օր շուտ ավարտեն իրենց առաքելությունը, դուրս գան Արցախից։ Ակնհայտ է, որ դրանից հետո Արցախը պետք է հայաթափվի․ իմ խորին համոզմամբ՝ ադրբեջանցիները ամեն ինչ կանեն այնտեղ մի 5-15, մաքսիմում՝ 20 հազար հայկական ազգաբնակչություն պահելու համար, նույնիսկ հատուկ փող կծախսեն, կխնդրեն, պայմաններ կստեղծեն։ Դա էլ ինչի՞ համար․ որ ասեն՝ «ցեղասպանություն, բռնի տեղահանություն՝ չկա տենց բան, գոյություն չունի, ով ուզելա մնացելա, ով ուզելա գնացելա, հիմա, եթե մարդը չի ուզում Արցախում ապրի, զոռով չենք պահելու էդ մարդկանց․․․ ովքեր մնացել են մեր քաղաքացիներն են»․ սա է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երազանքը, որը, ըստ էության, նույնն է»,- նման կարծիք է հայտնել Ղազարյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
