Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
795
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 13:54

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է «գազային հանգույցի» թեման՝ նշելով, որ աշխատանքները շարունակվում են՝ այն հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ ավելի «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են Թուրքիայում գազային հանգույցի նախագծի գործնական իրականացումը:

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, փոխանցում է ТАСС-ը: