«Զենքն է խաղաղության ճանապարհը». Սթոլթենբերգը՝ Ուկրաինային օգնելու մասին
![]() 787 Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 19:48 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել ավելի մեծ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է Օսլոյում Նորվեգիայի ձեռնարկությունների համադաշնության ամենամյա համաժողովում գլխավոր քարտուղարի ելույթից հետո։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է Ուկրաինային աջակցելու կարևորությունը, այդ թվում՝ լրացուցիչ սպառազինությամբ։ «Զենքն իրականում խաղաղության ճանապարհն է»,- ասել է Սթոլթենբերգը։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ գլխավոր քարտուղարը «ընդգծել է դաշնակիցների կողմից պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու, ավտորիտար ռեժիմներից կախվածությունը վերացնելու և ազատության և ժողովրդավարության համար միասին հանդես գալու անհրաժեշտությունը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
