Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հիշեցնեմ, թե հիմա ում ասուլիսն եք լսում». Հովհաննես Իշխանյան

«Հիշեցնեմ, թե հիմա ում ասուլիսն եք լսում». Հովհաննես Իշխանյան
268
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 14:54

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշեցնեմ, որ հիմա լսում եք մեկի ասուլիսը, ով
* 5000 հոգի է սպանել, որ Արցախը հանձնի ու դեռևս չի հրապարակել զոհվածների ամբողջական անուն, ազգանունները,
* Բանակցություններն է տապալել, դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները փչացրել, որ Ադրբեջանը կարողանա հարձակվի ու գրավի Հայաստանի հողերը։
* Գերիներին չի վերադարձնում, փոխարենն ասում ա՝ ոչինչ թող մի էրկու ամիս սպասեն։
* 44 օր բոլորին ստել է, թե հաղթում ենք, որ հանձնի Արցախը։
* Կոտրել է բանակի ողնաշարը՝ կեղծ գործեր հարուցելով, վարկաբեկելով Արցախն ազատագրած գեներալներին։
* Կոտրել է բանակը՝ կադրային ջարդ անելով։
* Կոտրել է Հայաստանի հերոսներին՝ նրանց դեմ կեղծ գործեր հարուցելով։
* Քանդել է դատական համակարգը սուտասաններին, զրպարտիչներին դատարաններ ներմուծելով, իսկ բարձր կարգի մասնագետների դեմ կեղծ գործեր հարուցելով ու համակարգից զոռով հեռացնելով։
* Դատարանները քանդելու համար անգամ ԱԱԾ-ին ուղարկել էր Հրայր Թովմասյանի հոր ու դստրերի վրա, իսկ Թովմասյանի դեմ կեղծ գործ հարուցել։
* Հնարել է գրիչի պատմություն, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահին վարկաբեկի։
* Վերացրել է հայ ժողովրդի համերաշխությունը, պառակտել ընտանիքներ, մտերիմ ընկերների։
* Գործածել է Հիտլերի լեքսիկոնը հայկական ավանդական կառույցների դեմ։
* Իր ավտոշարասյունով սպանել է հղի կնոջ։
* Դատարանի դահլիճում բոլորիս աչքի առաջ սպանել է Արմեն Գրիգորյանին։
* Վերացրել է հայկական ռազմավարական, մասնագիտական ինստիտուտներ, դրանց մեջ՝ գեոդեզիայի ինստիտուտը։
* Կորոնավիրուսի համաճարակի տարածողն էր իր բազմահազար ցույցերով Սյունիքում, երբ Իրանի սահմանը համաճարակի պատճառով փակ էր։
* Կորոնավիրուսի տարածումը գցել է Էջմիածնեցի կնոջ վրա։
* Պատերազմից հետո թողել է, որ անհայտ կորածները մահանան անտառներում։
* Պատերազմի ժամանակ կանոնավոր բանակը քանդել է՝ կոչ անելով քուչում 30 հոգով հավաքվել, գնալ պատերազմ։
* Պատերազմը չի կանգնեցրել՝ թողնելով, որ ևս հազարավորները զոհվեն, իբր թե իրեն դավաճան չասեն։
* Հայաստանի դաշնակցի մասին ստեր, ատելություն տարածելով ու իրա նման կուսակցություններ, լրատվամիջոցներ ու անձանց խոդի գցելով՝ վերացրել է Հայաստանի պաշտպանիչ երկրորդ շերտը։
* Արգելել է Հայաստանի բարեկամներին, հայերի շահերի պաշտպանության գործիչներին մուտք գործել Հայաստան։
* Արցախի ու արցախցիների նկատամամբ համակարգային ատելություն է տարածել։
* Հանձնել է Բերձորը, Աղավնոն, պատրաստվում է հանձնել Սյունիքը։
* Թաքուն հանձնել է Գորիս-Կապան ճանապարհը։
* Կեղծ գործեր է հարուցել Սյունիքի համայնքապետերի վրա, իսկ Գորիսի քաղաքապետը բանտից է հաղթել ընտրությունները։
* Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած Հունգարիայի հետ վերականգնել է Հայաստանի հարաբերությունները։
* Շուշիի, Արցախի հայկական լինելը կասկածի տակ է դրել։
* Ականների քարտեզները հանձնել է Ադրբեջանին։
*Քրդերին դավաճանաբար հանձնել է հայերի ցեղասպան Թուրքիային։
* Հրաժարվել է 2 միլիոն հայերի ցեղասպանության ճանաչումից։
* Հայկական բնակավայրերը կոչում է ադրբեջանական տարբերակով, Էյվազլին հիշու՞մ եք։
* Բռոնիժիլետը հագին հայ երեխաներին դեմը պատնեշ է դրել, որ հանկարծ կրակեն, էրեխեքին կպնի։
* Թույլատրում է, որ Հայաստանի ազգային հերոսներին գրաքննեն։
* Իր ողջ կենսագրության ընթացքում զրպարտություններ ու մուտիլովկեք է տարածել։
* Ու հենց հիմա, երբ ասուլիս է տալիս, արդեն 30 օր է փակել է Արցախի ճանապարհը, 150 հազար մարդկանց սովամահ է անում, այդ թվում՝ 30 հազար երեխայի, որ հանձնի Արցախը, հետո Սյունիքը, հետո Երևանը։
*** Դուք լսում եք մեկի ասուլիսը, ով դավաճանել է հայերին, ռուսներին, պարսիկներին, չինացիներին, եզդիներին, ասորիներին, հույներին, քրդերին, ալևիներին, կիպրացիներին, թալիշներին, իրեն հարց տվողներին ու իր ասուլիսը լսողին»։