Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Որտե՞ղ են հիմա այդ նույն մարդասերները». Նաիրի Հոխիկյան

«Որտե՞ղ են հիմա այդ նույն մարդասերները». Նաիրի Հոխիկյան
254
Կիրակի, 15 հունվարի, 2023 թ., 15:06

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը.

«2023թ. հունվարի 14-ին ոստիկանները բռնի ուժով իրենց տներից հանեցին Երևանի Ֆիրդուսի փողոցի բնակիչներին, քանի որ նրանց տները պետք է քանդվեն և տեղում նորակառույց թաղամաս լինի։

Հիշո՞ւմ եք 2000-ականների կեսին Հյուսիսային պողոտայի կառուցման պատմությունը։ Մինչև այսօր հնչում են մեղադրանքներ նախկին իշխանությունների հասցեին, թե բռնի տեղահանեցին բազմաթիվ ընտանիքների։

Որտե՞ղ են հիմա այդ նույն մարդասերները։ Ինչո՞ւ չեն պաշտպանել Ֆիրդուսի փողոցի բնակիչներին ու ինչո՞ւ ներկա իշխանություններին չեն մեղադրում հանցանքի մեջ։ Թե՞ այն ժամանակ փող էր տրված մարդասեր լինելու համար, հիմա տրված չէ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան