Փայլանը Լաչինի միջանցքի թեմայով հարցում է ուղղել Չավուշօղլուին

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ է մտցրել Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։ Հայ պատգամավորը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել Մեջլիս, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Դրանում նշվել է, որ Լաչինի միջանցքն ավելի քան մեկ ամիս փակ է պահվում՝ իրենց որպես «բնապահպան ակտիվիստ» ներկայացնող ադրբեջանցիների խմբի և ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից։ Շեշտվել է, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ամեն օր մեծանում է հումանիտար ճգնաժամը։
Փայլանը Չավուշօղլուին է հղել հետևյալ հարցերը․
1․ Ի՞նչ եք անում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար։
2․ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման համար ինչպիսի՞ դիվանագիտական նախաձեռնություններով եք հանդես եկել։
3․ Գիտակցո՞ւմ եք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը փակում է տարածաշրջանում խաղաղության համար առկա հնարավորության պատուհանը։
4․ Թուրքիան ինչո՞ւ մատը չի շարժում՝ Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ հայտնված 120 հազար հայերի խնդիրը լուծելու համար։

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
8103:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
8902:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
9301:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
16400:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8500:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
82Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
79Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
80Երեկ, 23:36