Ռուսաստանից Արցախին մեսիջ են հղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը որոշ մանրամասներ հաղորդեց վերջին իրադարձություններից: Իշխող մեծամասնության հետ զրույցներում նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար ասել է, որ վերջին ամիսներին նոր իրավիճակ է ձևավորվել Արցախում, և քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու կառավարության կազմը չեն արտացոլում Արցախում տիրող տրամադրություններն ու չեն արտահայտում ժողովրդի տեսակետը, ուստի կարիք կա նոր կառավարություն և խորհրդարան ձևավորելու, ինչը հնարավոր է անել նոր ընտրությունների միջոցով:
Ինքը՝ Հարությունյանը, կրկին հավաստիացրել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին և կարծում է, որ նոր, երիտասարդ մարդիկ պետք է մասնակցեն ու իշխանություն ձևավորեն: Բայց բանն այն է, որ այս պահին նաև Ռուբեն Վարդանյանը չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին, և հրաժարականների արդյունքում կստացվեր, որ պետք է հեռանան ե՛ւ Արայիկ Հարությունյանը, ե՛ւ Ռուբեն Վարդանյանը, ինչը, ի դեպ, ադրբեջանական կողմի իդեա-ֆիքսն է դարձել, քանի որ կարծում են, որ Վարդանյանը Ռուսաստանի ներկայացուցիչն է Արցախում:
Սկզբում Արցախի ղեկավարները մտածել են, որ կկարողանան նոր ընտրություններ կազմակերպել և իրավիճակը լիցքաթափել, սակայն ԱԺ նախագահի հայտարարությունից հետո թեման ծավալվել է, և այլ անձինք՝ Արցախի նախկին նախագահները, ՀՀ և ամենակարևորը՝ Ռուսաստանի իշխանությունները սկսել են միջամտել գործընթացին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Մեր պատասխանը պետք է լինի ընտրություններին բոլորիս մասնակցությունը». Սաթիկ Սեյրանյան
7503:12
««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան
8602:06
«Հայաստանում իրագործվում է Մոլդովայի սցենարը. իսկ ի՞նչ է եղել Մոլդովայում». Կարեն Հեքիմյան
8701:12
«Ադրբեջանից Նախիջևան գնացող ազերական ամբողջ հոսքը հայի չի տեսնելու». Հրայր Կամենդատյան
9200:48
««Հիբրիդային» տարբեր կալիբրի կառավարվող հրթիռներն ու արկերը շրջանցում են ՔՊ-ն». Սուրեն Սահակյան
7500:36
«Զենքի միջազգային շուկան մեր առջև բացվեց Պրահայի համաձայնագրից հետո». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7900:30
«Մենք մեր ձայնը ոչ մեկի չենք տալու»․ Սամվել Կարապետյան
88Երեկ, 21:00
«Եվրոպան կարող է խնդիրների բախվել անվտանգության ոլորտում»․ Ֆոն դեր Լայեն
230Երեկ, 18:27