Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հրապարակի տոնածառը այրելու «կոչի» համար մարդ են դատում, իսկ այրված 15 զինվորականի մահը հավանական է, որ անհետևանք մնա»․ Կ․ Հեքիմյան

«Հրապարակի տոնածառը այրելու «կոչի» համար մարդ են դատում, իսկ այրված 15 զինվորականի մահը հավանական է, որ անհետևանք մնա»․ Կ․ Հեքիմյան
306
Կիրակի, 22 հունվարի, 2023 թ., 02:12

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Տարօրինակ պետություն է Հայաստանը:
Երևանի հրապարակի տոնածառը երևակայական (այլաբանական) այրելու «կոչի» համար մարդ են դատում, իսկ փաստացի այրված թվով 15 զինվորականի մահը հավանական է, որ անհետևանք մնա: Օրինակ՝ «պարզվի», որ զինվորականներն այրվել են իրենց մեղքով:
Դա նշանակում է, որ Հայաստանում տոնածառը 15 զինվորականից ավելի մեծ արժեք ունի:
Դրանից եզրակացություն՝ մենք կամ ամանորյա հեքիաթում ենք ապրում, կամ՝ գժանոցում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան