Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Պահանջում եմ ներկայացնել մանրակրկիտ հաշվետվություն». Բելլա Լալայան

«Պահանջում եմ ներկայացնել մանրակրկիտ հաշվետվություն». Բելլա Լալայան
1129
Կիրակի, 22 հունվարի, 2023 թ., 15:12

Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախի կառավարություն/օպերատիվ շտաբ, Ռուբեն Վարդանյան, Հայաստան համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, 100 տոննա մթերք է հատկացվել Արցախի ժողովդրին՝ բլոկադան մեղմելու համար, Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցին ևս հայտարարություն է տարածել՝ մոտ 3 մլն ռուբլի է հատկացրել, կրկին նույն նպատակով...
Ճիշտն ասած, քանի որ, ես այդ օգնությունները կրող մի մասնիկն եմ, ձեզ խնդրում և պահանջում եմ. ներկայացնել մանրակրկիտ հաշվետվություն, որպեսզի, հետո, երբ երեսովս տան, որ օգնել են ինձ, ես հասկանամ, թե ինչ օգնություն է եղել դա...»:

Աղբյուրը`   Բելլա Լալայան