«Ազնվությամբ արձանագրենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջողություններ է գրանցել»․ Դ․ Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Եկեք ազնվությամբ արձանագրենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջողություններ է գրանցել։
Այո, մենք չունենք աշխարհի՝ մեր երազանքների աջակցությունը, բայց մեզ հաջողվում է ի հեճուկս Բաքվի ու Մոսկվայի ջանքերի՝ մի շարք արդյունքների հասնել։ Փորձեմ ձևակերպեմ մի քանիսը.
1. Նախ հաջողվեց ձերք բերել հստակ քաղաքական դաշնակից (Ֆրանսիա). մի բան, որը մենք, մեղմ ասած, վաղուց չենք ունեցել։
2. Հետո հաջողվեց Հայաստանի անվտանգությանը ավելացնել մի լուրջ բաղադրիչով՝ բերել ԵՄ դիտորդներին ու տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։
3. Զուգահեռաբար հաջողվում է աշխարհին ցույց տալ, որ այստեղ պատերազմ ուզողը Ադրբեջանն է, խաղաղություն ուզողը՝ Հայաստանը։ Մանրից առաջադեմ աշխարհի հռետորավանությունը դառնում է հասցեական։
4. Ստացվեց նաև բանակցություններում Ռուսաստանին այլընտրանք հանդիսացող միջնորդներ գտնել ու կոնֆլիկտը միջազգայնացնել՝ զրկելով Մոսկվայի միջնորդական մենաշնորհով մեր վրա ճնշելու լծակից։
Այս ամենը ակնհայտորեն հակասում է թե՛ Բաքվի, և թե՛ Մոսկվայի շահերին, բայց մեզ հաջողվեց հասնել դրան ու դա լավ է»։

«Մեր երկրի ապագան փորձում են որոշել Թուրքիան և Ադրբեջանը». Արման Աբովյան
1311:48
«Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ երբեք չի պատկերացրել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
2811:36
«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
3511:18
«Արցախն ինչի հայաթափվավ, էտի եքա պատմություն ա, մի օր կանդրադառնամ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
4411:06
«Մի՛ վիրավորի», «ձենդ կտրի՛». «Եռաբլուր»-ում՝ այս պահին (տեսանյութ)
6311:00
«Էտի Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, իրեն կհարցնեք». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
6310:54
«Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ»․ Գագիկ Ծառուկյան
5610:48
«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
9110:06