«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Ամբողջ աշխարհը տեղեկացավ, թե կոնկրետ որտե՞ղ տեղակայված, ի՞նչ պայմաններում հայտնված ո՞ր զորամասը, ինչպիսի՞ խայտառակ ողբերգություն է ունեցել, իսկ սրանք իբրև թե գաղտնապահությամբ դեռևս գրում են՝ «ՊՆ N զորամասի» և այլն, այլն...
Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա բանաձևով բանակն էլ դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ: Նիկոլի կողմից հրապարակ նետված՝ հիմնականում կեղծ սենսացիաներով ու մանիպուլյացիաներով դեգրադացված բանակն օր-օրի վերածվում է Նիկոլի չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի:
Ճռճռան վերնագրեր՝ «ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը կալանավորվեց»: Այնուհետև՝ «15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը» և էլի այլ պաշտոնյաներ: Հետո կգրեն, որ կալանավորվել են զորամասի ՀԱԿ-ի հերթապահը՝ կացարան բենզին մտցնելու փաստը չիմանալու համար, Ազատ գյուղի գյուղապետը՝ տան պատուհաններին ճաղավանդակներ կառուցելու համար, Վարդենիսի հրշեջ ջոհատի հրամանատարը՝ հրդեհը նախապես չկանխատեսելու համար, Վարդենիսի շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները՝ տեղում գիշեր-ցերեկ հերթապահություն չկազմակերպելու համար և այսպես շարունակ: Իսկ ամենավերջում կպարզվի, որ մեղավորն այրված զինծառայողներն էին:
Որտե՞ղ և ի՞նչ կարգավիճակում են հիմա գտնվում Սուրմալուի տոնավաճառի պայթյունի և զոհերի պատճառ դարձած անձիք: Մեռա՞վ գործի սենսացիան: Ի՞նչ վիճակում են Նիկոլից բացի, բանակում հայտնաբերված այլ դավաճանության դեպքերի գործերը և դրանց ընթացքը: Եվ այսպես շարունակ...
Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա: Սենսացիան հորինում են նիկոլական խունտայի ներկայացուցիչները: Մանիպուլյացիան իրականացնում են «հայկական ժամանակ»-ի վերածված պետական, հանրային և իշխանա-սորոսական բոլոր ԶԼՄ-ները: Դե իսկ դեգրադացվելը՝ պետական համակարգի և ամբողջ հանրության գործն է: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ամեն բան, պայքարում են սրանց դեմ և չեն ցանկանում դեգրադացվել՝ վաղը հայտարարվելու են օրենքից դուրս և լավագույն դեպքում՝ վտարվելու են երկրից:
Նիկոլին օդ ու ջրի պես պետք է դեգրադացված և պարալիզացված հասարակություն ու բանակ: Այլապես՝ նա և իր իշխանությունը երկար կյանք ունենալ չեն կարող»:

«Այս խորհրդարանը լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիր է ունենալու»․ Թաթուլ Հակոբյան
2609:18
«Այստեղ են ասել՝ գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ». Դանիել Իոաննիսյան
4109:06
«Արաղչին և Ղալիբաֆը կմեկնեն Ժնև՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը ստորագրելու համար»․ #NYT
9908:54
Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի քննարկման
103Երեկ, 16:06
«Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն». Նիկոլ Փաշինյան
121Երեկ, 15:54
«Ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են կառուցողական քննարկումներ». Իշխան Սաղաթելյան
118Երեկ, 13:42
«ՔՊ-ն որքան հարմարավետ զգա իրեն խորհրդարանում, այնքան առավել ծանր է զգալու արտաքին օրակարգում». Հակոբ Բադալյան
112Երեկ, 12:48
«Իրանը համաձայնել է վճարներ չգանձել Հորմուզի նեղուցում». #FoxNews
114Երեկ, 10:06