Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Սրանց մուտքը Հայաստան ազատ է»․ Արեգ Սավգուլյան

«Սրանց մուտքը Հայաստան ազատ է»․ Արեգ Սավգուլյան
44
Այսօր, 09:24

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սրանք ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց մուտքը Հայաստան ազատ է, երբ որոշեն գալիս են, երբ ուզում են գնում են, որտեղ ուզում ֆռում են։
Նրանց՝ Զվարթնոց օդանավակայանի անվտանգության տեսախցիկները չեն ֆիքսում, օրինակ՝ քիթը քչփորելիս կամ նստատեղը քորելիս և այդ դրվագները չեն հայտնվում համացանցում, որպեսզի մեր մեջ «հայրենասիրական պոռթկումներ» գեներացնեն և տրագիկոմեդիկ ռեալթի շոու ապահովեն, որովհետև ազերիական չոր մախաթը կհայտնվի տապալված խունտայի երկշերտ ֆիլեում։
ՀՀ հանրային-քաղաքական դեմքերի ելքը երկրից փակելով և այն ներկայացնելով որպես փախուստի փորձ կատարյալ ապուշություն է։ Բարոյազուրկ վարչախմբի ցինիզմը շարունակում է խեղկատակության նորանոր հորիզոններ նվաճել»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան