Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Այս խորհրդարանը լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիր է ունենալու»․ Թաթուլ Հակոբյան

«Այս խորհրդարանը լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիր է ունենալու»․ Թաթուլ Հակոբյան
60
Այսօր, 09:18

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի քվեագողության պատմության մեջ ինչ ասես տեսել էինք վերջին 30 տարիներին:
Չէինք տեսել, որ ակնհայտ, օրը ցերեկով թույլ չտրվեր քաղաքական ուժի մուտքը խորհրդարան և նրանից հինգ մանդատի կողոպտումը:
Հիմա կասեք՝ ընդդիմությունը փող է բաժանել:
Եթե բաժանել է, ապա բոլորին արգելեիք, ինչո՞ւ եք ջոկողություն դնում:
Եվ ի՞նչ կապ ունի ընտարկաշառքը ԿԸՀ-ի ապօրինի որոշման հետ:
Սա, մեղմ ասած, անընդունելի է, եթե անգամ արվում է հարևանների հետ հաշտ ապրելու և սեպտեմբերին հայտարարված աղետալի պատերազմը կանխելու հայրենասիրական նպատակներով:
Այս խորհրդարանը լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիր է ունենալու:
Այս ձևով և այս գնո՞վ է լինելու Հայաստանի եվրոինտեգրումը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան