Նոր զարգացումներ` մոսկովյան այցից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի նախագահի և պետնախարարի մոսկովյան այցերից հետո գործընթացները հուշում են, որ ներքաղաքական-ներիշխանական հարթակում ստատուս-քվոն պահպանվելու է․ ՌԴ-ն չի ցանկանում ո՛չ նախագահ Արայիկ Հարությունյանի, ո՛չ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, ուստի Արցախում ուշագրավ զարգացումներ են սկսվել։
Երեկ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքի համար։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո մեխանիկորեն լուծարվում է թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը։ Վերոնշյալ փոփոխությունից հետո ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ, նախագահի հրաժարականի (մահվան) դեպքում, խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել։
Ուշագրավ է, որ այս դրույթը տեղ էր գտել սահմանադրական փոփոխությունների փաթեթում, որը մշակվել էր անցած ամիսներին, սակայն տարեվերջին Արայիկ Հարությունյանը փաթեթը հետ կանչեց խորհրդարանից։
Տեղեկություններ կային, որ փոշմանել է ու չի ուզում Սահմանադրությունը փոխել։ Երեկ փաթեթը հետողորմյա է արվել, որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունների պարտադրանքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Արցախում ստատուս-քվոյի պահպանմամբ և սահմանադրական փոփոխությունների միջոցով ուզում է նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձևավորել։
Երեկ Արցախում անգամ ապագա նախագահացուի անուն էր պտտվում, ըստ այդ խոսակցությունների՝ Փաշինյանն ուզում է գլխավոր դատախազ, սորոսական շրջանակներին հարող Գուրգեն Ներսիսյանին խորհրդարանի կողմից նախագահ կարգել։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո նախագահ Հարությունյանն այս փոփոխությունների գլխին էլ քար գցի»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ադրբեջանցի մեղադրյալի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»․ Անուշ Միրզոյան
1717:06
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան
2817:00
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը ստորագրի ՀՀ-ն միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ»․ Նաիրի Հոխիկյան
3816:48
«Ադրբեջանը անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից փորձում է հանել դեռ 2005 թվականից»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3916:42
«Ձեր ծաղրական արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության պաշտոնական պարզաբանումները»․ Մետաքսե Հակոբյան
5616:18
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին
15016:13
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
6416:06
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
7515:54