Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Տոյվո Կլաարն անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին

Տոյվո Կլաարն անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին
631
Չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ., 09:42

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին։

«Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսանք՝ սա հայ–թուրքական հարաբերություններում սպասվող իրադարձությունների ազդարարողն է»,– գրել է Կլաարը։