«Չեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին». Սամվել Բաբայան
![]() 843 Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 09:42 «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Այն, ինչ գրում է հայկական մամուլը թուրքական օրակարգի սպասարկում է․ Բաբայանը եկավ, Բաբայանը գնաց, ինչպես եկավ և գնաց, ում հետ հանդիպեց, ինչ նպատակով, ինչ է պլանավորում և այլն։ Այս հարցերի վերաբերյալ մի քանի անգամ մեկնաբանություն եմ տվել, որովհետև ինձ թվացել է, թե մենք մամուլ և քաղաքական վերլուծաբաններ ունենք, ովքեր ի վիճակի են հասկանալու և մեկնաբանելու քաղաքական հայտարարությունները։ Բայց քանի որ դրանց վերլուծական մտքի թռիչքը չափվում է ֆինանսական հատկացումներով, ստիպված եմ ևս մեկ անգամ վերահաստատելու իմ դիրքորոշումը: ԱՀ սահամանդրական կարգավորումները Արցախի սուբյեկտայնության հիմքում դրված ականներ են, որոնք այս ճգնաժամի պայմաններում շղթայական ռեակցիայով փոշիացնելու են Արցախի վերջին փշրանքները։ Ուստի, կրկնում եմ՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն։ Սա է հուշում պետական մտածողությունը։ Մնացածը մարդու իրավունքների, իշխանություն զավթելու և այլ պատճառաբանություններով նեղ անձնական շահեր են։ Սթափ գնահատելով Արցախի անվտանգության ներկա և ապագա մարտահրավերները՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չեմ հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից, կառավարման մոդելից, նախագահի ընտրության կարգից և այլն։ Եվ թույլ չեմ տա, որ իմ անձը շահարկեն ներքաղաքական գզվռտոցներում։ Մրցակիցներ չունեմ, այդ թվում՝ քաղաքական դաշտում։ Հետևապես՝ ինձ ամեն մեկին մրցակից դարձնելուց առաջ մտածեք՝ ես և նա մրցելու ի՞նչ ունենք։ Ես ինքնուրույն գործիչ եմ, ով իր ողջ գիտակցական կյանքը շարունակելու է մեկ նպատակ և շահ ունենալ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այն ինչ ասում եմ, ապացուցել եմ դեռևս 1999-ին․ գիտակցաբար հետքայլ եմ արել՝ պետականությունը վեր դասելով քաղաքական շոուից։ Նույն եմ անում նաև այսօր։ Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արցախցիներ, Աղբյուրը` Սամվել Բաբայան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
