«ՀՀ ղեկավարությունը մեր աչքի առաջ երկիրը շրջում է դեպի Արևմուտք». Զատուլին
![]() 755 Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 15:54 ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հարցազրույց է տվել Говорит Москва-ին: Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և ռուս խաղաղապահ առաքելության գործողությունների հետ կապված խնդիրներին՝ Զատուլինը նշել է. «Ընդհանուր առմամբ, մենք մեզ վրա ենք վերցրել Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը, և պետք չէ բախտագուշակի մոտ գնալ. միանգամայն ակնհայտ է՝ ով է խախտել պայմանավորվածությունները: Անշուշտ, Ադրբեջանն է խախտել, որը բնապահպանական խնդիրներով մտահոգությունների քողի տակ կտրել է այն կապը, որի համար մենք պատասխանատվություն ենք ստանձնել: Մեզ անընդհատ խոստումներ են տալիս, այդ թվում՝ մեր դիվանագիտության ներկայացուցիչները։ Սակայն, արդյունքում ստացվում է՝ երրորդ ամիսն է՝ մենք դեռ չենք կարողանում հասնել արդյունքի: Եվ սրա արդյունքում տուժում են ոչ թե Հայաստանի, այլ հայ ժողովրդի հետ մեր հարաբերությունները, որտեղ Փաշինյանի ներկայիս արևմտամետ կառավարությունը դա օգտագործում է իր դաշնակից Ռուսաստանին վարկաբեկելու համար»: Անդրադառնալով ԵՄ-ի՝ Հայաստան ուղարկվելիք առաքելությանը, Զատուլինը նշել է. «Նույն գործառույթներով առաքելության այնտեղ հայտնվելը մրցակցություն է մեզ հետ: Դա չի կարող մեզ ուրախացնել: Մյուս կողմից՝ ի՞նչն է հիմք հանդիսանում նման գործողությունների համար, ինչո՞ւ են Հայաստանում ոմանք ողջունում այդ գործողությունները: Պարզապես այն պատճառով, որ մենք դեռ չենք դրսևորել այստեղ մեր ստանձնած պարտավորությունները կատարելու կարողությունը.... Հայաստանի ղեկավարությունը մեր աչքի առաջ Հայաստանը շրջում է դեպի Արևմուտք»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
